Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ընդդեմ «Բաղնիքդ անուշի»

Ընդդեմ  «Բաղնիքդ անուշի»
14.01.2014 | 22:29

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է, որպեսզի ռուսական ալիքների ամանորյա եթերից հանվի Էլդար Ռյազանովի պաշտամունքային «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ըստ Ժիրինովսկու` ֆիլմը խրախուսում է հարբեցողությունը, բացի այդ, այն ճշմարտամոտ չէ:
«Դա դադարեցնել է պետք: Որտե՞ղ եք տեսել, որ խմեն և թռնեն ուրիշ քաղաք: Անհեթեթություն է, հորինել են ամենը: Վերացնե՛լ «Ճակատագրի հեգնանքը», դա մեր մշակույթի հեգնանքն է»,- ասել է Ժիրինովսկին:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ